Սիրով սպասում եմ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ողջո՜ւյն...

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Արդեն 10 տարի է՝ ապրում, աշխատում և սովորում եմ այս անկրկնելի մոլորակում, որը կոչվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Այստեղ է սովորում նաև որդիս, ով  այս տարի կտեղափոխվի 4-ր դասարան: Սիրում եմ իմ կրթահամալիրի ազատ  ու անկաշկանդ միջավայրը, որտեղ ամեն ինչ գրավիչ է ու ստեղծական: 

Ավարտել եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մանկավարժական քոլեջը, իսկ բակալավրի կոչումս ստացել Հյուսիսային համալսարանում:

2016-2017 ուսումնական տարում ավարտելու եմ աշխատանքս իմ շատ սիրելի, յուրօրինակ, ինքնատիպ ու հետաքրքրասեր սովորողների՝ երրորդ դասարանցիների հետ, և սեպտեմբերից սկսելու է որոնումների, բացահայտումների ու ճանաչման մեկ այլ շրջան: Աշխատելու ենք նոր թիմով՝  ճստիկ-պստիկ հինգ տարեկանների հետ՝ երկա՜ր ու իմացումի հրճվանք պարգևող ճանապարհ անցնելու հաստատ որոշմամբ:

Սիրելի 5 տարեկան, դո՛ւ էլ միացիր մեզ: Այցելի՛ր իմ մոլորակ, ճանաչի՛ր ու բացահայտի՛ր: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում ես հենց քեզ եմ անհամբեր սպասում: 

 

Բլոգ՝  https://sedakhachatryan.wordpress.com/
Էլեկրոնային հասցե՝ S-khachatryan@mskh.am
Հեռ՝ 077-05-16-16
Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան
Էլեկրոնային հասցե՝ Sh.Poghosian@mskh.am
Հեռ` 094-21-12-91
Հիմնական դպրոց՝ Himnakan.mskh.am
Հեռ՝ 010-73-00-61

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
11 + 9 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.