4-րդ դասարանցիների կարողությունների ստուգումը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայրենիից ստուգումը կազմակերպվում է թելադրության միջոցով: Թելադրությունը համակարգչի միջոցով է իրականացվում: Նախօրոք ընտրված տեքստը (սովորողներին անծանոթ) հստակ ընթերցանությամբ ձայնագրվում է: Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած), ականջակալներով: Որոշված ժամին առաջադրանքը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը, որը պարունակում է լսելու տեքստը և տեքստին վերաբերող կարճ առաջադրանքներ: Սովորողը լսած տեքսը փոխադրում է Microsoft Word ծրագրով: Կատարում է տեքստի վերաբերյալ առաջադրանքները: Իր գրածը նորից է կարդում, ուղղում նկատած սխալները: Սովորողը կարող է օգտվել օնլայն բառարաններից: Ժամանակի ավարտից հետո գրվածը պահում է pdf ֆորմատով և ֆայլը ուղարկում նշված հասցեով:

Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված տարրական դպրոցի շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջներից.

1) կարողանա հաղորդակցվել հայերենով՝

ա. ընկալել ուրիշների խոսքը և արտահայտել սեփական մտքերը,

բ. կարդալ և հասկանալ գրավոր պարզ տեքստեր,

գ. գրավոր շարադրել պարզ տեքստեր,

       դ. կատարել գրավոր պարզ հանձնարարություններ:

 

Մաթեմատիկայից ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերի չորս տարբերակ տեղադրվում են մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած): Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Որոշված ժամին այդ տարբերակը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը սեղմում է ներքևի կոճակը:

 Դպրոցը ապահովում է պահուստային համակարգիչներ և ականջակալներ: Անհրաժեշտության դեպքում սովորողին ցուցաբերվում է տեխնիկական օգնություն:

Ստուգումների կազմակերպման ձևը նախօրոք ներկայացվում է սովորողներին, ծնողներին, տեղադրվում՝ դպրոցի կայքում:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
5 + 13 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.