Գիտելիքների ստուգման հանձնաժողովներ, կարգ

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ստուգումների կազմակերպման մասին

25.05.2017թ.

Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի՝ 2016-2017 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական քննությունների կազմակերպման մասին հրամանը՝ 

  1. Հարավային դպրոցի 4-րդ դասարաններում մայրենի լեզվից, մաթեմատիկայից ուսումնական երրորդ շրջանի, տարեկան ուսումնական գործունեության արդյունքներն ամփոփել մայիսի 31-ին՝ մինչև ժամը 18.00.
  2. Հրամանագրել պետական ստուգման մասնակիցների ցուցակը,
  3. Հաստատել Հարավային դպրոցի 4-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույցը և հանձնաժողովների կազմերը, կազմակերպման կարգը ըստ հավելվածների (հավելված 1, 2,).
  4. մայրենի լեզվից ստուգումը կազմակերպել հունիսի 1-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 3-ին, սկիզբը՝ ժամը 10:00.
  5. գրասենյակի ղեկավարին` սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին և կարգին:

Հարավային  ղեկավար՝    Շ.Պողոսյան

Հավելված 1 

2016-2017  ուսումնական տարվա

4-րդ դասարանում գիտելիքների ստուգման հանձնաժողովների կազմը

ԱՌԱՐԿԱՆ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՀՍԿՈՂ ԿԱԶՄԸ

ՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Մայրենի

 

01.06.2017

Լուսինե Գասպարյան

Հասմիկ Պողոսյան

 

Գոհար Բալջյան

Լուսինե Գասպարյան

 

Մաթեմատիկա

03.06.2017

 

Սեդա Խաչատրյան

Տաթև Մելքոնյան

 

Մենուա Հարությունյան

Տաթև Մելքոնյան

Սեդա Խաչատրյան


Հարավային  ղեկավար՝    Շ.Պողոսյան

Հավելված 2

4-րդ դասարանցիների կարողությունների ստուգուման կարգը

Մայրենիից ստուգումը կազմակերպվում է թելադրության միջոցով: Թելադրությունը համակարգչի միջոցով է իրականացվում: Նախօրոք ընտրված տեքստը (սովորողներին անծանոթ) հստակ ընթերցանությամբ ձայնագրվում է: Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով, ականջակալներով (լրիվ լիցքավորած): Որոշված ժամին առաջադրանքը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը, որը պարունակում է լսելու տեքստը և տեքստին վերաբերող կարճ առաջադրանքներ: Սովորողը լսած տեքսը փոխադրում է Microsoft Word ծրագրով: Կատարում է տեքստի վերաբերյալ առաջադրանքները: Իր գրածը նորից է կարդում, ուղղում նկատված սխալները: Սովորողը կարող է օգտվել օնլայն բառարաններից: Ժամանակի ավարտից հետո գրվածը պահում է pdf ֆորմատով և ֆայլը ուղարկում նշված հասցեով:

Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված տարրական դպրոցի շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջներից.

1) կարողանա հաղորդակցվել հայերենով՝

ա. ընկալել ուրիշների խոսքը և արտահայտել սեփական մտքերը,

բ. կարդալ և հասկանալ գրավոր պարզ տեքստեր,

գ. գրավոր շարադրել պարզ տեքստեր,

դ. կատարել գրավոր պարզ հանձնարարություններ:

Մաթեմատիկայից ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերի չորս տարբերակ տեղադրվում են մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած): Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Որոշված ժամին այդ տարբերակը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը սեղմում է ներքևի կոճակը:

Դպրոցը ապահովում է պահուստային համակարգիչներ և ականջակալներ: Անհրաժեշտության դեպքում սովորողին ցուցաբերվում է տեխնիկական օգնություն:

Ստուգումների կազմակերպման ձևը նախօրոք ներկայացվում է սովորողներին, ծնողներին, տեղադրվում՝ դպրոցի կայքում:

Ստուգման ընթացքը տեսագրվում է, ինչպես նաև տրվում է ուղիղ եթերով:

 

 

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
3 + 9 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.