Հերթապահի օրագիր

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հուլիսի 12-ի օրը 8:30-ից սկսեցի Հարավային դպրոցում` իբրև հերթապահ: Հերթապահությունս նշանավորվեց նրանով, որ ինձ հետ դպրոց էի բերել եղբորս որդուն` Արտյոմին, ով իր օրն անցկացրեց նախակրթարանում: Արտյոմը զարմացած ու մոլորված էր երեխաների, հեծանիվների և խաղալիքների բազմությունից: Առօրյայում շատ ակտիվ ու շատախոս մեր Արտյոմը նախակրթարանում դարձավ լուռ, զուսպ ու համեստ տղա: Պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ Արտյոմը թեկուզ հայերեն հասկանում է, բայց խոսում է ռուսերեն, ինչը դժվարացնում էր նրա շփումը այլ երեխաների հետ: 

Դպրոցի աշխուժությունն ապահովում էին նաև ճամբարականները, ովքեր օրը սկսեցին լողով, լողափնյա խաղերով: Հաճելի էր տեսնել ինձ համար շատ հարազատ դարձած երրորդ դասարանցիներին, ովքեր մի քանի շաբաթվա ընթացքում հասցրել էին մեծանալ և արդեն նմանվում էին չորրորդ դասարանցու: Նրանց հետ խոսեցինք իրենց կարդացած գրքերից, ամառային առաջադրանքներից, դեսից դենից:

Ճամբարականների հետ ջրեցինք ծաղիկները, կերակրեցինք շանը:

Հերթապահության ժամանակ քաղաքային հեռախոսին որևէ զանգ չի եղել, արտառոց որևէ դեպք չի գրանցվել:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
4 + 1 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.