«Մուտք» ճամբար կրթահամալիրի 1-ին դասարան դիմած սովորողների համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մուտք» ճամբար

 

Նախագիծ
Մասնակիցներ`1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր` Հարավային դպրոց
Ժամանակահատված`օգոստոսի 24-26
Նպատակ- Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։
Անհրաժեշտ նյութեր` լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ, ջրային ակնոց:

Օգոստոսի 24-25
Սեպտեմբերի 4-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական օրացույցի 1-3-րդ դասարանցիների կրթական շքերթն է: Պատրաստվում ենք շքերթին.
Ոտանավորներ՝

Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Հ. Թումանյան  «Կռունկներ»

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Օգոստոսի 24

  • առավոտյան ընդհանուր պարապմունք- ծանոթանում ենք, երգում, պարում, մարզվում, սովորում «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը:
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում
  • հեծանվավարություն
  • լող

 Օգոստոսի 25

առավոտյան ընդհանուր պարապմունք- երգում ենք, պարում, մարզվում, սովորում Հ. Թումանյան  «Կռունկներ» բանաստեղծությունը

  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում
  • հեծանվավարություն
  • լող
  • տեխնոլոգիա /աշխատում ենք կավով/

 Օգոստոսի 26

Ծնողական սեմինար.

  • էլեկտրոնային հասցեներից օգտվելու կարողությունների փոխանցում
  • 1-3-րդ դասարանների ուսումնական պլանների ներկայացում, քննարկում
  • Երթուղայինների ուղղությունների ներկայացում
  • Ընտրությամբ գործունեության խմբերի ձևավորում 

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
2 + 1 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.