Դիջիթեքի բացումը

Դե ինչ` սկսվեց Դիջիթեքը` հիանալի դիջի-մրցույթը: Բացումն արվեց Դիջիթեքի թեկնածու հիթ երգերի և գովազդների ներկայացմամբ: Ուրախ ու տոնական տրամադրություն էր տիրում: Հետո մենք գնացինք թատերական սրահ և լսեցինք Դիջիթեքի մասին շատ մանրամասներ, օրինակ՝ ինչպես հայտ լրացնել: FastNet ընկերությունը սիրով հաստատում էր հանրակրթական Դիջիթեք 2014 միջազգային ստուգատեսի հետ համագործակցությունը՝ որպես գործընկեր: FastNet ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է ծավալել 2002թ.-ից` մշտապես նպաստելով հայաստանյան ՏՏ (Տեղեկատվական Տեխնոլոգիաների) շուկայում արդար մրցակցության գործընթացի ձևավորմանը: Ընկերությունը մատուցում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Ինտերնետը և Միջազգային հեռախոսակապը՝ իր տարատեսակ ծառայությունների ցանկով: «Մեր լավ աշխատանքի գրավականը մեր մշտական հաճախորդների քանակի անընդհատ ավելացումն է»: Լուսինե Բուշն ասաց, որ իրենք աշխատել են, որ ուրիշ դպրոցների երեխաները նույնպես մասնակցեն Դիջիթեքին: Ասաց, որ եթե բոլոր երեխաները իրենց հարևանի երեխային ասեն Դիջիթեքի մասին, նրանք մեծ հաճույքով կմասնակցեն դրան: Հետո կրթահամալիրի լրագրողները եկան և սկսեցին հարցեր տալ: Սկզբում նաև ստուգատեսի գովազդը ներկայացրին, որը բոլորին շատ դուր եկավ:

 


Կարծիք

Կեցցես, Հարութ ջան, շատ օպերատիվ ես աշխատում:)

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
15 + 5 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.