info.himnakan

Բնագիտության ֆլեշմոբ

Ընտրեք մակարդակներից մեկը և մասնակցեք

Հայ֊վրացական հանրակրթական կամուրջներ...

Երևանում է գտնվում մեր հարևան Վրաստանի Թբիլիսի քաղաքի Գլդանի շրջանի պարտեզների վրաց դաստիարակների 20 հոգանոց խումբը ,որը չորս օր կհյուրընկալվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Խումբը տեղավորվել է կրթահամալիրի Արևմտյան դպրոցում: Այսօր նախատեսվում է ճամփորդություն Էջմիածին, իսկ վերադառնալուց հետո մեր հյուրերը կայցելեն ագարակ:

Ուսումնական տարվա մեկնարկը տրված է

Ոսումնական տարվա1-ին օրը սովորողներին դիմավորեցինք Մայր դպրոցի բակում :Երթուղայիններից պայծառ դեմքերով ցած իջան իրար կարոտած սովորողները:
Հարավում ընդհանուր պարապմունքի ժամին կարդացինք Թումանյան, երգեցինք, պարեցինք և լսեցինք տիար Բլեյանի խոսքը:
Հետո սկսվեցին մարզական խաղերը: 5 տարեկաններն 1-ին դասարանցիների հետ լողացին, 2-3-րդ դասարանները բակային խաղեր խաղացին: Իսկ 4-5-րդ դասարանների սովորողները մասնակցեցին Մայր դպրոցում անցկացվող պարապմունքներին:
Ուսումնական տարվա մեկնարկը տրված է:

Ամառային ճամբար. օգոստոսի 28

 Օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով, երգեցինք, պարեցինք, լսեցինք տիարի խոսքը: Հետո անցանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով աշխատանքների:Եղան նա անհատական-խմբային աշխատանքներ: Որոշ խմբեր իրականացրեցին բակային աշխատանքներ, մի քանիսը զբաղվեցին ջերմոց-լաբորատորիայի ծաղիկների խնամքով, մյուսներն էլ՝ ներքին տարածքի բարեկարգման աշխատանքներով:

 

Հերթապահություն

Այսօր իմ հերթապահության օրն էր: Օրը ինչպես միշտ գունեղ էր իր նախակրթարանի սաներով և ակտիվ ճամբարականներով: Այսօր ընդունեցինք երկու նոր ճամբարականների, ովքեր նաև շատ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և ցանկություն հայտնեցին սովորել մեր գունեղ դպրոց-պարտեզում:

Հերթապահի օրագիր

Օրը սկսեցի Հարավային դպրոցում 9:00 ին: Ինչպես միշտ ակտիվությամբ իրար չէին զիջում նախակրթարանն ու ճամբարը: Ճամբարում ունեինք երկու կամավորներ, ովքեր իրենց օրը սիրով անցկացրեցին ճամբարականների հետ: Զանգեր և այցելություններ չեղան:

Հերթապահի օրագիր

 Հերթապահությունս սկսեցի 9:00 ից Հարավային դպրոցում: Դիմավորեցինք ճամբարականներին և նախակրթարանի սաներին, ովքեր նախաճաշելուց հետո մեծ սիրով սկսեցին նախապատրաստվել լողալուն: Իսկ ես մի քանի ճամբարականների հետ խնամեցի և ջրեցի ծաղիկները, պատասխանեցի հեռախոսազանգերին: Զանգահարողները հետաքրքրվում էին ճամբարով և նախակրթարանով:

Հերթապահություն

Հերթապահ

Pages

Subscribe to RSS - info.himnakan